ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

10-րդ փուլի ընտրության արդյունքները

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը շարունակ ավելացնում է ուղղակի կապերը և խթանում համագործակցությունը երկու հարևան երկրների մարդկանց միջև։

2016 թ. նոյեմբերից 2017թ. փետրվար ամիսներին` Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի հայտադիմումների ընդունման տասներորդ փուլում, մենք ստացել ենք ընդհանուր առմամբ 162 հայտ` երկու երկրներից: Մենք շատ ուրախ ենք հայտարարել, որ այս փուլում Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով իր աջակցությունը կտրամադրի 74 անհատի` 30-ը Հայաստանից, 44-ը՝ Թուրքիայից, ովքեր այցելելու են հարևան երկիր հատուկ նպատակի և ծրագրի շրջանակներում:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի դրամաշնորհառուների փորձին ու տպավորություններին կարող եք ծանոթանալ Հայաստան-Թուրքիա Սահմաններից վեր կայքում:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի

10-րդ փուլի դրամաշնորհառուներն են՝

Զիյա Ազազին` Ստամբուլից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ ARé» թատերական փառատոնին մասնակցելու, ներկայացում բեմադրելու, մի քանի աշխատարաններ անցկացնելու և իր արտիստիկ գործունեությունը ներկայացնելու, ու հայաստանցիներից սովորելու նպատակով Երևան այցելելու համար:

Ռաֆիկ Մովսիսյանը՝ Երևանից, ով հանդիսանում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կինոգետ, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` Անկարայի միջազգային կինոփառատոնին մասնակցելու, հայկական կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը ներկայացնելու, կինոքննարկումը ֆասիլիտացնելու և կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին ժյուրիի անդամ լինելու նպատակով Անկարա այցելելու համար:

Դիանա Կարդումյանը` Աշտարակից, Ալեն Մանուկյանը և Նաիրա Մուրադյանը` Երևանից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Անկարայի միջազգային կինոփառատոնին մասնակցելու և համապատասխանաբար իրենց «Երկխոսություններ», «Հարություն», «Marc և Marc» կարճամետրաժ ֆիլմերը ներկայացնելու նպատակով Անկարա այցելելու համար:

Արտավազդ Վարդանյանը` Երևանից, ով հանդիսանում է «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» անդամ, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Անկարայի միջազգային կինոփառատոնը լուսաբանելու նպատակով Անկարա այցելելու համար, որտեղ ներկայացված է լինելու հայկական կարճամետրաժ ֆիլմերի ծրագիր:

Էսրա Օզբանը` Անկարայից, ով հանդիսանում է «Pink Life» ԼԳԲՏ համերաշխության ասոցիացիայի անդամ, և Տահիր Օնուր Չիմենը` Անկարայից, ով հանդիսանում է «Flying Broom» կանանց հաղորդակցության և հետազոտության ասոցիացիայի անդամ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ այցելելու Երևան և «Ոսկե Ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնին մասնակցելու, Հայաստանում կինոփառատոների և կինոարտադրության միջև երկխոսություն ստեղծելու նպատակով տարբեր ծրագրավորողների, կինոգործիչների և արվեստագետների հետ կապ հաստատելու, ինչպես նաև ԼԳԲՏ ակտիվիստների հետ հանդիպելու և այլ նախաձեռնությունների համար:

Եզգի Յըլդըզը` Ստամբուլից, ով հանդիսանում է «Նոր Ռադիոյի» անդամ, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայաստանի փոքրամասնությունների և «Նոր Ռադիոյի» միջև ցանց ստեղծելու և «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ի հետ համագործակցելու նպատակով Երևան այցելելու համար:

Քերիմ Կյուրկչուն՝ Ստամբուլից, ով «Uniq» պատկերասրահի տնօրենն է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Գյումրի այցելելու և հետագա համագործակցության նպատակով Հայաստանի տարբեր համադրողների, պատկերասրահների տնօրենների և արվեստագետների հետ հանդիպելու և իր բաց ստուդիա նախագիծը կյանքի կոչելու համար, որը բաղկացած է լինելու 2 մասից` աշխատարան և ցուցադրություն՝ առնվազն 5 հայ և 5 թուրք արվեստագետների մասնակցությամբ:

Ալլա Եղոյանը` Եղվարդից, ով Երևանի պետական համալսարանի ուսանողուհի է, Նադյա Հովհաննիսյանը` Գյումրիից, ով  ԵՓՐԱՏ հետազոտական կենտրոնի կամավոր էև Սոֆյա Հակոբյանը` Երևանից, ով Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) փորձագետ է, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Թուրքիայում Սասունի քրիստոնյա և իսլամացված հայերով բնակեցված թաղամասերում հետազոտություններ անցկացնելու նպատակով Ստամբուլ այցելելու համար։

Սարհատ Պետրոսյանը` Երևանից, ով «Urbanlab» սոցիալ-մշակութային հիմնադրամի տնօրենն է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ այցելելու Ստամբուլ, որպեսզի մասնակցի «Հայ-թուրքական երկխոսության և հիշողության աշխատարան» ծրագրին (Ստամբուլի փուլ), որն իրականացնում է «Karakutu» կազմակերպությունը՝ Կոնֆլիկտների հանգուցալուծման «Imagine» կենտրոնի հետ համագործակցությամբ:

Փինար Սայան` Ստամբուլից, ով Թուրքիայի Կոնֆլիկտների հանգուցալուծման «Imagine» կենտրոնի տնօրենն է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «Karakutu»-ի և «Imagine» կենտրոնի հետ համատեղ ջանքերով իրականացվող «Հայ-թուրքական երկխոսության և հիշողության աշխատարան» ծրագրին և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի» (ՀՌԿԿ) կողմից կազմակերպված «Հայաստան-Թուրքիա. ուղիների հարթում հանուն երկխոսության ու հաշտության» կոնֆերանսին մասնակցելու նպատակով Երևան այցելելու համար:

Արզու Ակարը, Ազիզ Թուլանը, Էնվեր Բիրիմը, Գյուլան Յակլավը, Մեհդի Տոկան, Մեհմեդ Սավաշ Յանըկը, Ռոնեյ Էրդինքը, Սեյհան Ալուն, Սիփան Էրեն և Ումրան Բաթուրայը` Դիարբեքիրից, ովքեր հանդիսանում են Դիարբեքիրի ֆորում թատրոնի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ աշխատարանի մասնակցելու, արվեստագետների հետ աշխատելու, սցենար մշակելու և ներկայացում բեմադրելու նպատակով Երևան այցելելու համար:

Արամ Անանյանը, ով «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենն է, Արեն Պետունցը, Էլեն Կոկչյանը, Հրաչ Միրզոյանը, Քնարիկ Միրզոյանը, Մարիամ Ղուկասյանը, Մարիամ Մելքոնյանը, Նաիրա Պողոսյանը, Սաթենիկ Պետրոսյանը և Տաթևիկ Հակոբյանը` Երևանի պետական համալսարանից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ թուրք գիտնականների հետ հանդիպելու, տարբեր գրադարաններ և Բողազըչը համալսարան այցելելու, ինչպես նաև հետագա հետազոտական ծրագրերի համար կապեր հաստատելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:

Հասմիկ Մովսիսյանը` Երևանից, ով հանդիսանում է «Music of Armenia» գործադիր տնօրենը, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «Music of Armenia» գալիք «Ծովից ծով» փառատոնի համար հավանական տեղական գործընկերներ գտնելու և Հայաստանի ու Թուրքիայի երաժիշտների միջև համագործակցությունը` որպես երկու ազգերի միջև խաղաղության և բարեկամության ուղի, խրախուսելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:

Հասմիկ Հարությունյանը` Երևանից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Թուրքիայի երաժիշտների հետ գիտելիքներ կիսելու և համագործակցության նպատակով Ստամբուլ այցելելու համար:

Բիրսեն Աթականը` Ստամբուլից, ով «Ոչ բռնի կրթության և հետազոտությունների» ասոցիացիայի փոխնախագահն է, Ասլը Փոլաթդեմիրը` Դենիզլիից և Էլենի Դիքերը` Ստամբուլից, ովքեր BoMoVu”-ի (Խոցելի խմբերի համար սպորտի և մարմնի շարժման ցանց) համահիմնադիրներն են, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն, որպեսզի այցելեն Երևան՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» այցելելու և քննարկելու միացյալ համաժողովը, որ վերջիններս ցանկանում են կազմակերպել Ստամբուլում` կապված կոնֆլիկտային գոտիներում կանանց ֆիզիկական ներգրավվածության հետ, և «Հաշտեցման խաղեր» ծրագիրը (BarışaOyna) Հայաստանի սահմանին իրականացնելու հնարավորությունների մասին:

Սելին Սյուար Օրալը` Ստամբուլից, ով Ստամբուլի Այդին համալսարանի անդամ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և նախապատրաստելու մի ծրագիր, որով նախատեսվում է ստեղծել Թուրքիայից վտարված հայերի թոռների կյանքի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ:

Այլա Ջին Յաքլեյը` Ստամբուլից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և Հայաստանում նյութեր հավաքելու նպատակով ուղևորություն անցկացնելու համար, որը շեշտը դնում է 4 հիմնական պատմությունների վրա՝ Հայաստանի և Թուրքիայի մերձեցմանը նպաստող զրույցներ, պատերազմի ժամանակ Սիրիայից փախած էթնիկ հայերի ինտեգրում, եզդիների կարգավիճակը Հայաստանում և Հայոց ցեղասպանության 2017 թվականի ոգեկոչումը:

Այլին Կըզըլը, ով հանդիսանում է «Nar Photos»-ի անդամ, և Սերդար Բայրամը` Դիարբեքիրից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայաստանի Արագածոտնի մարզում ապրող եզդիների կրոնական ծիսակատարությունները և կենցաղը պատմող լուսանկարներ անելու նպատակով Երևան այցելելու համար:

Սերփիլ Փոլաթը և Ֆաթմա Չելիկը` Դիարբեքիրից, ովքեր հանդիսանում են «Nar Photos»-ի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «4Plus» լուսանկարիչների հետ համագործակցելու հնարավորությունները քննարկելու և 1915 թ-ին Անատոլիայից բռնի տեղահանված հայերի մասին պատմող լուսանկարչական ծրագիր իրականացնելու նպատակով Երևան այցելելու համար:

Լուսինե Պետրոսյանը` Երևանից, ով «Հրապարակ» օրաթերթի լրագրող է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքի ընտրությունը և գահակալությունը լուսաբանելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:

Էդուարդ Աբրահամյանը` Երևանից, ով հանդիսանում է Լայսեսթերի համալսարանի ասպիրանտ հետազոտող, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլ այցելելու և մասնակցելու հիմնականում Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության, անվտանգության խնդիրների, հարևանների և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ աշխատարանին և դաընթացին՝ կազմակերպված «Իմաստունների ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (BILGESAM)» կողմից:

Ալինա Պողոսյանը` Երևանից, ով Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Ազգագրության և հնագիտության ինստիտուտի հետազոտող է, և Վահրամ Դանիելյանը` Նոր Հաճնից, ով հանդիսանում է Երևանի պետական համալսարանի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի դոցենտ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլ այցելելու և թուրք հանդիսատեսին «Տարբերությունների բանակցությունները ընդհանուր քաղաքային միջավայրում» խորագիրը կրող ծրագիրը ներկայացնելու համար, որը «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում հրատարակվելիք առցանց էսեների հավաքածու է:

Արմենուհի Սարդարյանը, Գայանե Մովսիսյանը, Կարինե Մխիթարյանը, Լիա Ղազարյանը, Լիլիթ Ղուկասյանը և Մարիամ Ադամյանը` Հրազդանից, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ստամբուլ այցելելու և Թուրքիայի հատուկ կարիքներով երեխաների համար քառօրյա աշխատարան անցկացնելու համար, որի նպատակն է օգնել նրանց ձեռք բերել իրենց առօրյա կյանքի համար օգտակար հմտություններ, ինչպես նաև փորձով փոխանակվելու այն գործընկերների հետ, ովքեր աշխատում են անապահով և հաշմանդամ երեխաների հետ:

Մելիք Էլիկը, Մեզրա Օները, Յիլդիզ Տահտաջին՝ Դիարբեքիրից, ովքեր հանդիսանում են Դիարբեքիրի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ «Հայկական արտագաղթի հետևանքները Ամեդ (Տիգրանակերտ), Բեյրութ և Երևան քաղաքների ճարտարապետության վրա» խորագիրը կրող հոդվածի վերաբերյալ հետազոտություն անցկացնելու նպատակով Երևան այցելելու համար:

Հայրեթթին Պիսկինը, Լամիա Ինջի Ակալպը և Լեյլա Յավուզը` Չանակալեից, ովքեր հանդիսանում են Մարդու իրավունքների ասոցիացիայի խորհրդի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Վանաձոր այցելելու և փնտրելու իրավապաշտպան կազմակերպություններ ու վերջիններիս հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններ:

Նեվրուզ Ուրունը` Վանից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և դենգբեշի հետ կապված հետազոտություն անցկացնելու նպատակով «Ռադիո Երևան» այցելելու համար:

Օնդեր Չելիկը` Վանից, ով Ջոնս Հոպկինս համալսարանի հետբուհական բաժնի ուսանող է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և «Հայաստան-Թուրքիա. ուղիների հարթում հանուն երկխոսության ու հաշտության» կոնֆերանսի ժամանակ ցեղասպանությունից առաջ և ընթացքում Վանի հայերի կողմից թաղված ոսկիների որոնմամբ զբաղվող քրդերի մասին աշխատություն ներկայացնելու, և Հնագիտության և ազգագրության ինստիտուտում հայ հնագետների ու մարդաբանների հետ հայոց նյութական ժառանգության և Վանի տարածքում գանձերի որսի մասին հարցազրույցներ անցկացնելու նպատակով:

Մասիս Կըչիկը` Ստամբուլից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և մասնակցելու «Կրթություն Հայաստան»-ի կողմից դասավանդման երկամյա ծրագրի՝ որի ուսուցիչները տեղափոխվում են Հայաստանի մարզային առավել անբարվոք վիճակում գտնվող դպրոցներ:

Սիմոն Հարթմանը և Հանդե Թոփալօղլուն` Ստամբուլից, ովքեր հանդիսանում են Հիշատակի և մշակույթի սոցիոլոգիայի ուսումնասիրության ասոցիացիայի (BEKS) անդամներ, ստանում են Երևան այցելելու ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն, որպեսզի կազմակերպեն աշխատարան՝ ներկայացնելու Ցեղասպանությունից հետո հիշողությունների համապարփակ սոցիոլոգիական դրսևորումների և Ցեղասպանությունից հետո 4րդ սերնդի՝ այդ հարցին բախվելու և Թուրքիայի անցյալի միջով անցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ իրենց հետազոտության արդյունքները:

Աբդուլմութալիպ Կարաբալը, ով Նիշանթաշը համալսարանի արհեստագործական դպրոցի ուսանող է, և Սուլեյման Կուրթը` Դիարբեքիրից, ով Դիարբեքիրի համայնքապետարանի սոցիալական ծառայություններ բաժնի երաժշտության ուսուցիչ է, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևանի և Գյումրիի կոնսերվատորիաներում քանոնի վարպետների հետ հարցազրույցներ անցկացնելու և եզդիների գյուղերում իրենց տեղի երգերը ձայնագրելու նպատակով Երևան այցելելու համար:

Յասմին Ինջեօղլուն` Ստամբուլից, ով հաղորդակցման մասնագետ է, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ ատելության խոսքի դեմ հայկական և թուրքական լրատվամիջոցներում լուսաբանման վերաբերյալ հետազոտություն և հայ լրագրողների հետ հարցազրույցներ անցկացնելու նպատակով Երևան այցելելու համար:

Էրկան Կալենդերլին, Էմին Ույլկերիմը, Հալիլ Բաշօղլուն և Հասան Չակմակը` Ստամբուլից, ովքեր հանդիսանում են “Sentez” խմբի անդամներ, ստանում են ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և հայկական որմնադիր քարերի և փայտի վրա փորագրող վարպետների աշխատանքը նկարահանելու համար, որոնք ցույց են տալու Անատոլիայի հողի վրա երկու ժողովուրդների միախառնված ավանդույթները արհեստների միջոցով:

Զեյնալ Աբիդին Կըզըլյապրակը` Ստամբուլից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Վանաձոր այցելելու և լրագրողների հետ հանդիպելու և իրավապաշտպան կազմակերպություններ այցելելու համար:

Մահիր Կարտալը` Ստամբուլից, ստանում է ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն` հայ դուդուկահարների հետ հանդիպելու նպատակով Երևան այցելելու համար:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը սպասում է Ձեր հայտերին

Շնորհիվ Եվրոպական Միության ֆինանսական աջակցության ՀայաստանԹուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը 2016թ.-ի հուլիսից մինչև 2017թ.-ի հուլիս ընկած ժամանակահատվածում կշարունակի աջակցել Հայաստանից և Թուրքիայից առնվազն 180 անհատի և շահույթ չհետապնդող քաղաքացիական նախաձեռնությունների՝ հարևան երկիր այցելելու և տարբեր ոլորտներում իրենց ուսումնասիրություններն ու գործունեությունը ծավալելու համար: Ճանապարհորդական դրամաշնորհը կհոգա դրամաշնորհառուների միջազգային և միջքաղաքային ճանապարհածախսերը:

Հայտերի ընդունման հաջորդ վերջնաժամկետն է 2017թ.-ի ապրիլի 25-ը:

Ձեր հայտն ուղարկելուց առաջ խնդրում ենք ընթերցել Հայաստան Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգը։

ՀայաստանԹուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի հայտը լրացնելու համար սեղմեք այստեղ։

Ձեր հարցերը կարող եք ուղղել ծրագրի համակարգողներ Աննա Եղոյանին, Արմենուհի Նիկողոսյանին և Նազլը Թյուրքերին travelgrant@hrantdink.org հասցեով։

ՀայաստանԹուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի անդամներ՝

Անահիտ Մինասյան

Տիգրան Ալթուն

Ֆերայ Սալման

Գայանե Մկրտչյան

Գյուլեսին Նեմուտլու

Նելլի Մինասյան

2016-2017թթ.-ին Հրանտ Դինք հիմնադրամը ՀայաստանԹուրքիա ճանապարհորդական դրամաշնորհն իրականացնում է «Աջակցություն ՀայաստանԹուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում  Եվրոպական Միության ֆինանսական աջակցության շնորհիվ՝ Հայաստանում համագործակցելով Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (EPF) և Գյումրու «Երիտասարադական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ (YIC) հետ: