ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

Վեցերորդ փուլի ընտրության արդյունքները

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը շարունակում է երկու հարևան երկրների մարդկանց միջև ավելացնել ուղղակի կապերն ու խթանել համագործակցությունը:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի վեցերորդ փուլը համատեղ ղեկավարվում է Հրանտ Դինք հիմնադրամի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի կողմից և իրականացվում է Անկարայում ու Երևանում Բրիտանական դեսպանատների ֆինանսական աջակցության շնորհիվ:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը գործարկվելով 2014 թ.-ի մարտին Հրանտ Դինք հիմնադրամի կողմից և ֆինանսավորվելով Եվրոպական Միության կողմից՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում, ցարդ իրագործել է հինգ փուլ, որի արդյունքում երկու երկրների տարբեր քաղաքներից ու շրջաններից ստացել է ավելի քան 850 դիմում, և 2014-ի մարտից մինչ 2015-ի հունիս ամիսը ավելի քան 210 անհատի աջակցել իրենց ճանապարհորդություններում:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի շահառուները շարունակում են կիսվել հարևան երկրի վերաբերյալ իրենց փորձով և տպավորություններով «Սահմաններից վեր» վեբկայքի միջոցով:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի վեցերորդ փուլի ընթացքում մենք երկու երկրներից ընդհանուր առմամբ ստացել ենք 162 հայտ: Հայտերից 79-ը, որոնք լիովին համապատասխանում էին Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգը նշված տեխնիկական պահանջներին, տրամադրվեցին անկախ ընտրող հանձնաժողովին: Այդ հայտերը մանրամասն քննվել և գնահատվել են հանձնաժողովի կողմից՝ համաձայն Կանոնակարգում նշված ընտրության չափանիշների և առաջնայնությունների:

Մենք անչափ ուրախ ենք հայտարարելու, որ Հրանտ Դինք հիմնադրամը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ճանապարհորդական դրամաշնորհի տեսքով կաջակցեն ընդհանուր առմամբ 32 անհատների՝ իրենց հայտերում նշված հատուկ նպատակով ու ծրագրով հարևան երկիր այցելելու համար:

Օրալ Գերեքը՝ Գազիանթեփից, ով հանդիսանում է «Kamera Sokak Video Activism» կոլեկտիվի անդամ, ստանում է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ իր կոլեկտիվի կապերն ընդլայնելու և սոցիալական մեդիա հարթակներում հարևան հասարակությունների հաշտեցմանն ուղված վիդեո արշավ սկսելու նպատակով Երևան այցելելու համար:

Մինէ Բեքը, Մեթին Բայրաքը, Էօզլեմ Շենդենիզը և Հասան Գեդիքը՝ Ստամբուլից, Անկարայից, Իգդիրից և Իչելից (Մերսին), ովքեր հանդիսանում են «Shared Memory» կազմակերպության անդամներ, ստանում են Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ ազգագրական տվյալներ հավաքելու նպատակով Երևան այցելելու համար: Հարցազրույցների միջոցով փորձ է արվելու հասկանալ, թե ինչ են մտածում մարդիկ միմյանց մասին այսօր՝ ապրելով փակ սահմանների ստվերի ներքո:

Մեհմեթ Ռագըփ Զըքը՝ Ստամբուլից, ստանում է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ իր ատենախոսության (PhD-ի) համար ժամանակակից սոցիալական շարժումներում ակտիվիստների փորձին անդրադարձող հարցի շուրջ միջերկրային վերլուծությունների տեսքով ուսումնասիրություններ կատարելու նպատակով Երևան այցելելու համար:

Չիղդեմ Քիրազլարը և Վեյսի Յըլմազը՝ ավագ դպրոցի ուսուցիչներ Ստամբուլից և Ուրֆայից, ստանում են Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ սեմինարների և խաղարկային միջոցառումների միջոցով ուսուցիչների և երիտասարդ սերնդի համար միմյանց անձամբ ճանաչելուն ուղղված միջավայր ստեղծելու նպատակով Վանաձոր այցելելու համար:

Սերդար Էօնալը՝ կինոռեժիսոր Ստամբուլից, ստանում է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Ցեղասպանությունից փրկված Դերդո անունով հայ կնոջ մասին փաստագրական ֆիլմ նկարահանելու նպատակով Երևան այցելելու համար:

Էրոլ Քարաքայան՝ լուսանկարիչ Ստամբուլից, ստանում է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայաստան-Թուրքիա փակ սահմանի ստվերի ներքո եղած սահմանամերձ գյուղերի կյանքին վերաբերող իրենց «Մի կաթիլ ջուր» նախագծի համար նախապատրաստական աշխատանքներ տանելու և փաստագրական ֆիլմ նկարահանելու նպատակով Բագարան գյուղ այցելելու համար:

Դենիզ Աչըքբաշը և Գէօքհան Քըլընչը՝ Անկարայից, ովքեր հանդիսանում են Փամուքքալեյի երիտասարդության և շրջակա միջավայրի ասոցիացիայի անդամներ, ստանում են Հրանտ Դինք ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա լարվածության և անվստահության հարցը բարձրաձայնելու նպատակ հետապնդող և առկա նախապաշարմունքները հաղթահարելու կոչով հանդես եկող իրենց վավերագրական նախագծի վրա աշխատելու նպատակով Արարատ քաղաք այցելելու համար:

Սոնա Քոչարյանը և Մարինե Քոչարյանը՝ Երևանից, ստանում են Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ ստամբուլահայ մի երիտասարդի և նրա ինքնանույնականացման ճգնաժամին անդրադարձող իրենց «Մուրադ» վավերագրական նախագծի համար նախապատրաստական աշխատանքներ տանելու և ֆիլմ նկարահանելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:

Նեվալ Անջարը՝ Մուշից, ով հանդիսանում է Մուշի Կանանց ասոցիացիայի անդամ, ստանում է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ երիտասարդների և կանանց հետ հանդիպելու և նրանց հետ համատեղ նախագծերի գաղափարներ քննարկելու նպատակով Երևան և Գյումրի այցելելու համար:

Ջեյդա Սթեէլէն՝ Ստամբուլից, ստանում է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու համար, ուր նա կուսումնասիրի, թե ինչպես են Օսմանյան Կայսրության հայ կին գրողներն ու ակտիվիստներն օգտագործել իշխանական գործակալությունները՝ իրենց քաղաքական, ֆիզիկական և գրական ասպարեզներն ընդլայնելու համար:

Հաջը Օսմանը՝ կինոռեժիսոր Ստամբուլից, ստանում է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևան այցելելու և մասնակցելու «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնին, որի ընթացքում կցուցադրվի Ցեղասպանության սկզբի օրերին գերմանացի աստվածաբանի և Օսմանյան կայսրության պաշտպանության նախարարի պատմական հանդիպմանն անդրադարձող իր «Հոմո Փոլիթիքուս» կարճամետրաժ ֆիլմը:

Նիլայ Էօզոք Գյունդողանը՝ պատմաբան Մարդինից, ստանում է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Փալու քաղաքի հայերի ծագման շուրջ իր պատմաբան գործընկերների հետ ուսումնասիրություններ կատարելու նպատակով Երևան այցելելու համար:

Անահիտ Առաքելյանը և Արզուման Հարությունյանը, ովքեր հանդիսանում են Երևանում «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի անդամներ, ստանում են Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի հետ թրաֆիքինգի խնդիրների վերաբերյալ համագործակցության եզրեր գտնելու նպատակով Ստամբուլ այցելելու համար:

Ջյունեյթ Ջեբենոյանը՝ լրագրող Ստամբուլից, ստանում է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ երկրաշարժից տուժած Գյումրի քաղաքի տրավմայի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու և դրան ուղղված նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով Գյումրի այցելելու համար:

Մուրադ Ուչաները՝ հետազոտող Ստամբուլից, ստանում է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Այնթափի հայերի վերաբերյալ հետագայում պատրաստվելիք իր գրքի համար երևանյան գրադարաններում և արխիվներում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով Երևան այցելելու համար:

Թեբեսսյում Յըլմազը և Բիլհան Գէօզջյուն՝ Ստամբուլից, ովքեր հանդիսանում են «Խոսում են մարդիկ» (Men Talk) կազմակերպության անդամներ, ստանում են Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Երևանում փողոցային արվեստի տեսադարան ստեղծելու նպատակով Երևան այցելելու համար:

Նիհաթ Էօզդալը՝ Գազիանթեփից, ստանում է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Հայաստանում Cittaslow անդամակցության (Cittaslow membership) գործընթացն սկսելու նպատակով Դիլիջան այցելելու համար:

Իբրահիմ Յիղիթը, Ուֆուք Աքթաշը և Րոժհաթ Թաշչըն՝ Էսքիշեհիրից, ովքեր հանդիսանում են «Թեշի» խմբի անդամներ, ստանում են Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ հայկական երաժշտության և Կոմիտաս վարդապետի մասին ուսումնասիրություններ կատարելու նպատակով Երևան այցելելու համար:

Ազատ Զանա Գյունդողանը՝ ուրբան սոցիոլոգ Մարդինից, ստանում է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Մարդին և Երևան քաղաքների «մարկետինգի» վրա քաղաքային վերականգնման (gentrification), պատմության և պատմական կառույցների միջավայրի ազդեցության վերաբերյալ համեմատական ուսումնասիրություն իրագործելու նպատակով Երևան այցելելու համար:

Արա Գևորգյանը և Արմիդա Ալվանդյանը՝ Երևանից, ստանում են Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն՝ Թուրքիայում առաջին անգամ կայանալիք «Մոնոդրամա» փառատոնին մասնակցելու նպատակով Իզմիր այցելելու համար:

Հարցերի դեպքում կարող եք գրել նախագծի համակարգողներ Մյուգե Յամանյըլմազին՝ travelgrant@hrantdink.org, և Անուշ Բաբաջանյանին՝ travelgrant@yic.am:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի անդամներ
Անահիտ Միանսյան
Դիքրան Ալթուն
Ֆերայ Սալման
Գայանե Մկրտչյան
Իբրահիմ Բեթիլ
Նելլի Մինասյան

vakif logoYICBritish Embassy AnkaraBritish Embassy Yerevan

 

 

 

 

Հրանտ Դինք հիմնադրամը և Գյումրու «Եիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն
համատեղ իրականացնում են Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը՝
շնորհիվ Անկարայում և Երևանում Բրիտանական դեսպանատների ֆինանսական աջակցության: