ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

Կանոնակարգ

Հրանտ Դինք հիմնադրամ

Հայաստան Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգ

  1. Հրանտ Դինք հիմնադրամը, համագործակցելով Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ՝ 2017 թ․ նոյեմբերից 2019 թ․ փետրվարն ընկած ժամանակահատվածում կշարունակի աջակցել Հայաստանից և Թուրքիայից առնվազն 150 անհատի և շահույթ չհետապնդող քաղաքացիական նախաձեռնությունների՝ տարբեր թեմատիկ ոլորտներում իրենց աշխատանքները և ուսումնասիրությունները կատարելու նպատակով  հարևան երկիր այցելելու համար՝ հոգալով նրանց միջազգային և միջքաղաքային ճանապարհածախսը։

Ընդհանուր տեղեկատվություն

  1. Հրանտ Դինք հիմնադրամը 2014 թ․ փետրվարին նախաձեռնեց Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով ավելացնել ուղղակի կապերը և խթանելու համագործակցությունը երկու հարևան  երկրների մարդկանց միջև։ Եվրոպական Միության ֆինանսական աջակցության շնորհիվ՝ Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը հայտարարել է հայտերի ընդունման 5 փուլ 2014 թ․ մարտ ամսից մինչև 2015 թ․ մայիս ամիսը, որի արդյունքում ստացել է 850 հայտադիմում և ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն տրամադրել 210 անհատի։
  2. Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը շարունակեց հայտերի ընդունումը՝ հայտարարելով 6-րդ փուլ, որը համատեղ իրականացվում էր Հրանտ Դինք հիմնադրամի և Հայաստանում գործող Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից` Անկարայում և Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունների համատեղ ֆինանսական օժանդակությամբ։ 6-րդ փուլում Հայաստան-Թուրքիա   ճանապարհորդական դրամաշնորհը ստացել է ավելի քան 160 հայտադիմում և ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն տրամադրել 26 անհատների 2015 թ․ հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում։
  3. 2016-2017 թթ․ Հրանտ Դինք հիմնադրամը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհն իրականացրել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին2-րդ փուլ» ծրագրի շրջանակներում՝ համագործակցելով Հայաստանում գործող Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի (ԵՆԿ) հետ։ Եվրոպական միության ֆինանսական աջակցության շնորհիվ՝ 2016 թ․ հուլիս ամսից մինչև  2017 թ․ սեպտեմբեր ամիսը, Ճանապարհորդական դրամաշնորհը հայտարարել է հայտերի ընդունման 6 փուլ (7-12-րդ փուլեր)` ստանալով շուրջ 600 հայտադիմում և ճանապարհորդական դրամաշնորհային աջակցություն տրամադրելով  250 անհատի։

Ովքե՞ր կարող են օգտվել Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհից։

  1. Ցանկացած անհատ, ով հանդիսանում է Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացի, կամ ունի կացության իրավունք Հայաստանում կամ Թուրքիայում, ինչպես նաև Հայաստանում և Թուրքիայում գործող/գրանցված ցանկացած շահույթ չհետապնդող խումբ, նախաձեռնություն և կազմակերպություն կարող է օգտվել Ճանապարհորդական դրամաշնորհից։ Իրավաբանական գրանցում չունեցող խմբերն ու նախաձեռնությունները նույնպես կարող են դիմել Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությանը։
    1. Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի առաջնային նպատակն է աջակցել երիտասարդական նախաձեռնություններին, ուսանողներին, բուհական ակումբներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, մասնագիտական կազմակերպություններին, ավագ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին, գիտնականներին, հետազոտողներին, լրագրողներին, հրատարակիչներին, նկարիչներին, սպորտային ակումբներին, մարզիկներին, գործարար հաստատություններին և տեղական իշխանություններին՝ համապատասխան ոլորտում և գործունեության համապատասխան շրջանակներում հարևան երկիր ճանապարհորդելու համար։
    2. Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը կաջակցի համապատասխան գործողությունների իրականացմանը բազմաբնույթ թեմատիկ ոլորտներում, ինչպիսիք են քաղաքացիական հասարակությունը, երիտասարդական և կամավորության վերաբերյալ քաղաքականությունը, մարդու իրավունքները և ժողովրդավարությունը, կրթությունը և ուսուցումը, շրջակա միջավայրը, պատմությունը, մշակույթն ու արվեստը, զարգացումը, գենդերը, բժշկությունը, իրավաբանությունը, տեխնոլոգիաները, սպորտը, տարածաշրջանային համագործակցությունն ու եվրոպական ինտեգրացիան, և այլն։
    3. Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը կաջակցի անհատների և խմբերի, ովքեր կազմակերպում կամ մասնակցում են տարբեր տեսակի գործողությունների, ինչպիսիք են գործընկերության հիմնումը և ցանցային համագործակցությունը, նախնական այցերը, միջսահմանային ծրագրերը, ծրագրի նախապատրաստական հանդիպումները, փոխանակման ծրագրերը, դասընթացները, լեզվի ուսուցումը, գիտական համագործակցությունը, հետազոտություններ անցկացնելը և թեկնածուական աշխատանքները, քաղաքացիական հասարակության կազմակերպություններում կամավորական ծառայությունը, համատեղ ստեղծագործական աշխատանքները, ինչպես նաև վերոնշյալ թեմատիկ ոլորտներում քննարկումների, համաժողովների, սեմինարների, ցուցահանդեսների, համերգների և նմանատիպ միջոցառումների կազմակերպումը կամ մասնակցությունը։
  1. Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհ ստանալու համար չկա տարիքային սահմանափակում։ 18 տարին չլրացած անձիք (իրավական չափահասության տարիքը Հայաստանում և Թուրքիայում) պետք է հայտին կից ներկայացնեն ծնողների, օրինական խնամակալների կամ ուսուցիչների թույլտվությունը։ Հարևան երկիր այցի ժամանակ նրանց պետք է ուղեկցի 18 տարին լրացած չափահաս անձ։

 

Ովքե՞ր չեն կարող օգտվել Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհից։

  1. Շահույթ հետապնդող կազմակերպութունների, առևտրային ձեռնարկությունների, գործարար հաստատությունների ճանապարհորդությունները, որոնց նպատակը ապրանքների և ծառայությունների վաճառքն է, քաղաքական կուսակցությունների ճամփորդությունները, տուրիստական և անձնական այցերը, ինչպես նաև բուժման նպատակով կատարվող այցերը թույտատրելի չեն։
  2. Հրանտ Դինք հիմնադրամի, ինչպես նաև գործընկեր կազմակերպության՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի (ԵՆԿ) և աջակից կազմակերպության՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) ներկայիս և նախկին աշխատակիցների, անդամների և խորհրդի անդամների այցելությունները և վերոնշյալ կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու համար կատարվող ճանապարհորդությունները ևս թույլատրելի չեն։
  3. Անհատները, ովքեր արդեն ստացել են աջակցություն Հրանտ Դինք հիմնադրամի Փորձի փոխանակման նախագծի շրջանակներում, չեն կարող օգտվել Ճանապարհորդական դրամաշնորհից։
  4. «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 2-րդ փուլ» ծրագրի կոնսորցիումի անդամների այցելությունները կամ կոնսորցիումի անդամների կողմից իրականացվող ծրագրերին մասնակկցելու նպատակով ճանապարհորդությունները թույլատրելի չեն։
  5. Այն անհատները, ովքեր արդեն ստացել են աջակցություն Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի նախորդ փուլերում, չեն կարող կրկին օգտվել Ճանապարհորդական դրամաշնորհից։ Անհատները, ովքեր նախորդ փուլերում ստացել են ճանապարհդական դրամաշնորհ, սակայն չեն կարողացել իրականացնել իրենց ճանապարհորդությունը ֆորս մաժորային իրավիճակների պատճառով, կարող են կրկին դիմել՝ ուղարկելով նախկին կամ նոր հայտադիմումը։
  6. Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհից հնարավոր է օգտվել միայն մեկ անգամ։ Ճանապարհորդական դրամաշնորհը չստանալու դեպքում, նույն անձը կարող է դիմել ավելի քան մեկ անգամ՝ ուղարկելով նույն կամ այլ հայտադիմում։
  7. Հայտադիմումը պետք է ուղարկվի անհատների կողմից։ Խմբային ճանապարհորդության դեպքում, խմբի բոլոր անդամները պետք է ներկայացնեն անհատական հայտադիմում՝ համապատասխան բաժնում մանրամասնելով խմբի անդամների մասին տեղեկատվությունը։

Ի՞նչ ծախսեր է հոգում Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը։

  1. Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը հոգում է ճանապարհածախսը, որի համար հարկավոր է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր (ինքնաթիռի, գնացքի, ավտոբուսի տոմսեր)։ Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը կհոգա միայն էկոնոմ կարգի և հասարակական տրանսպորտի ծախսերը։
  2. Ճանապարհորդության ընթացքում տեղական և միջազգային տրանսպորտային ծախսերը, որոնք բխում են ծրագրի նպատակներից, ուղղակիորեն կվճարվեն Հրանտ Դինք հիմնադրամի կողմից համապատասխան ավիաընկերությանը կամ ճանապարհորդական գործակալությանը: Ճանապարհորդական դրամաշնորհառուների տոմսերը կտրամադրվեն Հրանտ Դինք հիմնադրամի կողմից:
  3. Այն դեպքերում, երբ հնարավոր չէ Հրանտ Դինք հիմնադրամի կողմից անմիջականորեն ամրագրել և վճարել տոմսերի, մասնավորապես, միջքաղաքային տրանսպորտի համար, ինչպիսիք են Երևան-Գյումրի և Երևան-Թբիլիսի ուղևորությունները, ճանապարհորդական դրամաշնորհառուն կարող է ինքնուրույն վճարել այդ ծախսերը։ Նման դեպքերում ճանապարհորդական դրամաշնորհառուն կարող է փոխհատուցում պահանջել Հրանտ Դինք հիմնադրամից: Փոխհատուցում ստանալու համար պետք է բավարարել հետևյալ պահանջները․
    1. Միջքաղաքային ճանապարհորդությունը պետք է իրականացվի էկոնոմ կարգով՝ օգտագործելով հասարակական տրանսպորտ։
    2. Բոլոր իրավական փաստաթղթերը, անդորրագրերն ու ստացականները, որոնք վկայում են կատարած միջքաղաքային ճանապարհորդության մասին, ինչպես նաև ճանապարհորդական դրամաշնորհի շրջանակներում գործունեության հաշվետվությունը, դրամաշնորհառուն պետք է ներկայացնի Հրանտ Դինք հիմնադրամին՝ հայրենիք վերադառնալուց հետո 10 օրվա ընթացքում։
  4. Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը չի ֆինանսավորում վիզայի ծախսերը, ելքի վճարներն ու տուրքերը, ճանապարհորդական ապահովագրությունը կամ այցի հետ կապված այլ ծախսեր՝ ներառյալ կացարանը, սնունդը և այլն: Այս ծախսերը հոգում է Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի շահառուն ինքը կամ հրավիրող անձը և/կամ կազմակերպությունը:
  5. Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի աջակցությամբ Հայաստան կամ Թուրքիա մեկնող անձանց խորհուրդ է տրվում ձեռք բերել ճանապարհորդական ապահովագրություն, որը կգործի ճամփորդության ողջ տևողության ընթացքում: Ճամփորդական առողջության ապահովագրության կազմակերպման միակ պատասխանատվությունը ստանձնում է դրամաշնորհառուն: Հրանտ Դինք հիմնադրամը, գործընկեր կազմակերպություն Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն (ԵՆԿ) և աջակից կազմակերպություն հանդիսացող Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) պատասխանատվություն չեն կրում այցելության ընթացքում տեղի ունեցող որևէ միջադեպի դեպքում:

Ընտրության չափանիշները

  1. Ընտրության հիմնական չափանիշը նպաստելն է ծրագրի ընդհանուր նպատակի իրականացմանը, այն է՝«Աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը՝ մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև երկու հասարակություններում համաչափ տեղեկատվություն ապահովելու միջոցով»։

Ընտրության առաջնայնութունները

  1. Ընտրության հիմնական չափանիշից բացի՝ առաջնահերթություն կտրվեն հետևյալ հատկանիշներին համապատասխանող հայտերին․
    1. Աջակցություն առաջին անգամ մեկնողներին. առաջնահերթություն կտրվի այն անհատներին, ովքեր առաջին անգամ են ճանապարհորդում հարևան երկիր։
    2. Աջակցություն տեղական և շրջանային գործունեության համար. Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի նպատակն է մոբիլիզացնել անհատներին և կազմակերպություններին ոչ միայն խոշոր քաղաքներից, այլ նաև գյուղական վայրերից։ Այդ պատճառով առաջնահերթությունը տրվելու է Ստամբուլից և Երևանից բացի այլ քաղաքներում տեղական գործունեություն ծավալելու նպատակով իրականացվող ճանապարհորդություններին։
    3. Բազմազանություն կապահովվի սեռի, տարիքի, աշխարհագրական տարածքի, թեմատիկ ոլորտի և գործունեության տեսակների առումով շահառուների բազմազանությունը։
    4. Աջակություն երիտասարդությանը Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհին կարող են դիմել բոլոր տարիքային խմբերը, սակայն առաջնահերթություն կտրվի երիտասարդներին՝ ներառյալ ավագ դպրոցի աշակերտները, բուհի ուսանողները և երիտասարդական խմբերը։
    5. Աջակցություն նոր նախաձեռնություններին Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը կաջակցի որոշակի ոլորտներում մասնագիտացած, իրավական գրանցում ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ինչպես նաև իրավական կարգավիճակ չունեցող նախաձեռնություններին։ Առաջնահերթություն կտրվի նորարարական գաղափարներով քաղաքացիական նախաձեռնություններին և անհատներին։
    6. Կայունություն և բազմարկման ազդեցություն առաջնահերթություն կտրվի այն ճանապարհորդություններին, որոնք ավելի շատ մարդկանց կարող են ընդգրկել և ավելի մեծ ազդեցություն կարող են ունենալ երկարաժամկետ հեռանկարում՝ նպաստելով Թուրքիայի և Հայաստանի միջև հստակ գործընկերային ծրագրերին։

Ընտրության գործընթացը

  1. Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհին ներկայացված բոլոր հայտերը գնահատվում են ընտրող հանձնաժողովի կողմից՝ ընտրության չափանիշներին և առաջնահերթություններին համապատասխան։ Ընտրող հանձնաժողովը կազմված է անկախ, չեզոք և փորձառու վեց անդամից՝ երեքը Թուրքիայից, երեքը՝ Հայաստանից։ Հանձնաժողովի անդամների ընտրությունը կատարվում է Հրանտ Դինք հիմնադրամի կողմից։ Ընտրող հանձնաժողովի կազմը ձևավորելիս ուշադրություն է դարձվում գենդերային հավասարությանը։ Ընտրող հանձնաժողովի անդամները իրենց գործառույթներն իրականացնում են կամավորական հիմունքներով։
  2. Ընտրող հանձնաժողովի անդամները կգնահատեն Հայաստանից և Թուրքիայից ստացած բոլոր հայտերը՝ բալային համակարգի միջոցով: Գնահատումը կատարվում է միասնական կարգով, այլ ոչ՝ Հայաստանից և Թուրքիայից ստացած հայտերի առանձին գնահատում։
  3. Ընտրող հանձնաժողովի անդամները վետոյի իրավունք ունեն։
  4. Ընտրող հանձնաժողովի անդամները կգնահատեն ընտրության ժամանակացույցում մատնանշված յուրաքանչյուր ժամանակահատվածի համար ստացած հայտերը 8 օրվա ընթացքում։

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի ընտրության ժամանակացույց

  1. 2017 թ․ հոկտեմբերից մինչև 2019 թ․ մարտ ամիսը, Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհից օգտվելու ցանկություն ունեցող անհատները կարող են ներկայացնել իրենց հայտերը ցանկացած ժամանակահատվածում։ Նրանց հայտերը կգնահատվեն հայտերի ընդունման մոտակա վերջնաժամկետից հետո՝ ինչպես նշված է ստորև ներկայացված ընտրության ժամանակացույցում։ Ընտրող հանձնաժողովը շահառուների վերաբերյալ իր որոշումները կայացնում է 5 փուլով` ստորև ներկայացված ընտրության ժամանակացույցում նշված կոնկրետ ժամկետներում:
  2. Հայտատուները պետք է կազմակերպեն իրենց ճանապարհորդությունը՝ համաձայն ներքոնշյալ ճանապարհորդական ժամանակացույցի և հայտեր ներկայացնեն համապատասխան փուլի համար: Հետևաբար, հայտը ներկայացնելիս/լրացնելիս, հայտատուները կարող են ընտրել ճանապարհորդության միայն այն ժամկետները, որոնք համապատասխանում են տվյալ փուլին։ Ճանապարհորդությունը կարող է տևել ավելի երկար, քան յուրաքանչյուր փուլի համար նշված ժամանակահատվածը՝ պատշաճ կերպով արդարացված լինելու դեպքում:

Ընտրության ժամանակացույց

Փուլեր Հայտերի ընդունման վերջնաժամկետ Ընտրված դրամաշնորհառուների ցանկի հրապարակում Ընտրության

նշանակակետերը

Ճանապարհորդության հնարավոր ժամանակահատվածները
13-րդ հոկտեմբերի 1, 2017 հոկտեմբերի 20, 2017 30 դրամաշնորհառու

20՝ Թուրքիայից, 10՝ Հայաստանից

նոյեմբերի 1, 2017 – փետրվարի 28, 2018
14-րդ փետրվարի 1, 2018 փետրվարի 20, 2018 30 դրամաշնորհառու

20՝ Թուրքիայից, 10՝ Հայաստանից

մարտի 1, 2018–մայիսի 31, 2018
15-րդ մայիսի 1, 2018 մայիսի 20, 2018 30 դրամաշնորհառու

20՝ Թուրքիայից, 10՝ Հայաստանից

հունիսի 1, 2018-օգոստոսի 31, 2018
16-րդ օգոստոսի 1, 2018 օգոստոսի 20, 2018 30 դրամաշնորհառու

20՝ Թուրքիայից, 10՝ Հայաստանից

սեպտեմբերի 1, 2018-նոյեմբերի 30, 2018
17-րդ նոյեմբերի 1, 2018 նոյեմբերի 20, 2018 30 դրամաշնորհառու

20՝ Թուրքիայից, 10՝ Հայաստանից

դեկտեմբերի 1, 2018 – փետրվարի 28, 2019

 

  1. Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը կաջակցի միայն 2019 թ. նոյեմբերի 1-ից մինչև 2019 թ. փետրվարի 28-ը իրականացվող ճանապարհորդությունները: 2019 թ. փետրվարի 28-ից հետո իրականացվող այցերի դեպքում ճանապարհորդական դրամաշնորհի աջակցություն չի կարող տրամադրվել։

Հայտերի ներկայացման գործընթացը

  1. Ցանկացած հայտատու, ով ցանկանում է օգտվել Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհից, պետք է լրացնի առցանց հայտադիմումը, որը տեղակայված է www.armtr-beyondborders.org կայքում։ Հայտերը պետք է լրացնել անգլերեն լեզվով, սակայն անգլերենի իմացությունը ընտրության չափանիշ չի հանդիսանում։ Հայտերը անգլերեն լրացնելը նպատակ ունի կանխել հնարավոր տարաձայնությունները թարգմանության վերաբերյալ և հեշտացնել ընտրող հանձնաժողովի աշխատանքը։ Եթե հայտատուները հայերենից/թուրքերենից անգլերեն թարգմանության աջակցության կարիք ունեն, կարող են դիմել Հրանտ Դինք հիմնադրամի ծրագրային թիմի աշխատակիցներին՝ խորհրդատվության համար։
  2. Հրանտ Դինք hիմնադրամի ծրագրային թիմի անդամները կհավաքեն բոլոր ներկայացված հայտերը, կիրականացնեն տեխնիկական գնահատում՝ պարզելու արդյոք հայտը ամբողջական է: Անհրաժեշտության դեպքում ծրագրային թիմի անդամները կապ կհաստատեն հայտում մատնանշված կոնտակտային անձանց հետ: Այնուհետև ծրագրային թիմի անդամները հայտերի ցանկը կուղարկեն ընտրող հանձնաժողովին։
  3. Ընտրող հանձնաժողովի գնահատումից հետո Հայաստանից և Թուրքիայից ստացված բոլոր հայտերը դասավորվում են բալերի նվազման կարգով: Առավելագույն միավոր ստացած հայտատուները, որոնք կմտնեն ընտրության ժամանակացույցում նշված դիմումների թիրախային թվաքանակի մեջ, կճանաչվեն Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի շահառու:
  4. Հրանտ Դինք հիմնադրամի ծրագրային թիմը Թուրքիայում և Հայաստանում կապ կհաստատի հայտատուների և հարևան երկրում գտնվող նրանց կոնտակտային/երաշխավորող անձանց հետ, որպեսզի ևս մեկ անգամ ճշտում կատարի՝ ընտրող հանձնաժողովի որոշումը հրապարակելուց առաջ։
  5. Դրամաշնորհառուների վերաբերյալ հայտարարությունը կհրապարակվի յուրաքանչյուր փուլի վերջնաժամկետից հետո 20 օրվա ընթացքում Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի պաշտոնական կայքէջում՝ www.armtr-beyondborders.org։ Ճանապարհորդությունները կարող են սկսվել միայն շահառուների ընտրության վերաբերյալ հայտարարությունից հետո՝ համաձայն վերը նշված ճանապարհորդական ժամանակացույցի: Դրամաշնորհ չստացած հայտատուները Հրանտ Դինք հիմնադրամի կողմից կտեղեկացվեն էլեկտրոնային փոստի միջոցով։
  6. Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի շահառուները պարտավոր են նախ հաստատել իրենց այցի ամսաթվերը և ճանապարհորդության ուղին ծրագրային թիմին, կնքեն Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի համաձայնագիրը Հրանտ Դինք հիմնադրամի հետ և այցից ամենաուշը 10 օր առաջ Հրանտ Դինք հիմնադրամին հանձնեն համաձայնագրի օրինակը։ Դրանից հետո միայն Հրանտ Դինք հիմնադրամը կկատարի ճամփորդական տոմսի ամրագրումները և կուղարկի գնված տոմսերը դրամաշնորհառուներին։ Եթե շահառուները չեն հաստատում իրենց այցի ամսաթվերը և ճանապարհորդության ուղին տվյալ փուլի համար հատկացված ժամանակահատվածում, ապա ծրագրային թիմը իրավունք ունի զրկել նրանց դրամաշնորհից։
    1. Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի շահառուները, որոնց անձնագրով պահանջվում է հարևան երկիր մուտք գործելու համար հատուկ թույլտվություն, պարտավորվում են հաստատել այցի ամսաթվերը և ճանապարհորդության ուղին, կնքեն Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի համաձայնագիրը Հրանտ Դինք հիմնադրամի հետ և այցից ամենաուշը 30 օր առաջ Հրանտ Դինք հիմնադրամին հանձնեն համաձայնագրի օրինակը։
  7. Այն դեպքում, երբ Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի ընտրված շահառուներն, ովքեր ստորագրած լինելով Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի համաձայնագիրը, չեն կարող իրականացնել իրենց այցը հարևան երկիր և Հրանտ Դինք հիմնադրամին նախապես չեն տեղեկացնում, հիմնադրամն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի այցի համար ծախսված միջոցները վերականգնելու համար՝ Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի համաձայնագրի կետերին համաձայն։
  8. Այն դեպքում, երբ Հրանտ Դինք հիմնադրամի ծրագրային թիմը բացահայտի հայտատուի կողմից ներկայացված թերի կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, հիմնադրամին իրավունք է վերապահվում կասեցնել հայտադիմումը ընտրության գործընթացի ցանկացած փուլում, ներառյալ այն դեպքերը, երբ հայտատուի անունը հրապարակվել է որպես դրամաշնորհառու։