ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ

Ճանապարհորդական դրամաշնորհ

Մենք` Հրանտ Դինք հիմնադրամը, ազդարարում ենք Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի մեկնարկը` ելնելով երկու հարևան երկրների մարդկանց միջև ուղղակի կապերն ավելացնելու և համագործակցությունը խթանելու մեր տեսլականից:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը, շնորհիվ Եվրոպական միության ֆինանսական օժանդակության, նպատակ ունի 16 ամիսների ընթացքում աջակցել 200 անհատների այցերին: Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհը ղեկավարելու է համագործակցելով Սիվիլիթաս հիմնադրամի հետ` Թուրքիայում տեղակայված Համայնքային կամավորներ հիմնադրամի (TOG) և Գյումրիում գտնվող Երիտասրադական նախաձեռնությունների կենտրոնի (YIC) աջակցությամբ:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը ստեղծված է ծառայելու որպես ռեսուրս, որը կխրախուսի շահույթ չհետապնդող քաղաքացիական նախաձեռնություններին և անհատներին` այդ թվում երիտասարդներին, ուսանողներին, ուսանողական ակումբներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, մասնագիտական կազմակերպություններին, տեղական երիտասարդական նախաձեռնություններին, ավագ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին, գիտնականներին և հետազոտողներին, լրագրողներին, սպորտային ակումբներին և ՏԻՄ ներկայացուցիչներին, ովքեր ունեն հարևան երկիր այցելելու կոնկրետ նպատակներ: Ճանապարհորդական դրամաշնորհի միջոցով Հիմնադրամը նպատակ ունի իր ներդրումն ունենալ երկու երկրների միջև համատեղ նախաձեռնությունների իրականացմանն այնպիսի տարբեր թեմատիկ ոլորտներում, ինչպիսին են երիտասարդությունն ու կամավորությունը, մարդու իրավունքներն ու ժաղովրդավարությունը, կրթությունը, շրջակա միջավայրը, մշակույթն ու արվեստը, համայնքային զարգացումը, սպորտը, տարածաշրջանային համագործակցությունը և եվրաինտեգրումը:

Ճանապարհորդական դրամաշնորհը նպաստելու է տարաբնույթ գործողությունների իրականացմանը. գործընկերության հիմնում և ցանցային համագործակցություն, նախնական այցեր, միջսահմանային համագործակցային ծրագրեր, ծրագրերի նախապատրաստման հանդիպումներ, փոխանակման ծրագրեր, կրթություն և լեզվի ուսուցանում, ակադեմիական համագործակցություն, հետազոտություն և ատենախոսություն, կամավորություն քաղաքացիական հասարակության կազմակերպություններում, համատեղ ստեղծագործական աշխատանք մշակույթի և արվեստի ոլորտում, հանդիպումների, սեմինարների, hամաժողովների, աշխատանքային հանդիպումների, ցուցահանդեսների, համերգների և վերը նշված թեմատիկ ոլորտներին առնչվող այլ նմանատիպ միջոցառումների կազմակերպում կամ մասնակցություն:

Ճանապարհորդական դրամաշնորհի շահառու կարող են լինել Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիները, Հայաստանում և Թուրքիայում կեցության իրավունք ունեցող անհատները, Հայաստանում և Թուրքիայում գտնվող կամ գրանցված շահյութ չհետապնդող խմբերը, նախաձեռնությունները և կազմակերպությունները: Իրենց այցերից հետո ճանապարհորդական դրամաշնորհի շահառուները կիսելու են հարևան երկրի վերաբերյալ իրենց փորձն ու տպավորությունները:

Ճանապարհորդական դրամաշնորհը հայտեր ներկայացնելու վերջնաժամկետ չունի: Անհատները կարող են ցանկացած ժամանակ լրացնել իրենց հայտը և ուղարկել այն: Այդուհանդերձ ընտրող հանձնաժողովը շահառուների մասին որոշում է կայացնլու ստորև տրված ժամանակացույցին համապատասխան:

Ընտրության ժամանակացույց

Մինչ սույն օրը
ստացված հայտեր
Ընտրող
հանձնաժողովի
որոշում
Շահառուների
հրապարակում
Շահառուների
հրապարակում
24-ը մարտի, 2014թ. 31-ը մարտի, 2014թ. 5-ը ապրիլի, 2014թ. 25 Թուրքիայից,
15 Հայաստանից
15-ը հունիսի, 2014թ. 25-ը հունիսի, 2014թ. 30-ը հունիսի, 2014թ. 25  Թուրքիայից,
15 Հայաստանից
15-ը սեպտեմբերի, 2014թ. 25-ը սեպտեմբերի, 2014թ. 30-ը սեպտեմբերի, 2014թ. 25 Թուրքիայից,
15 Հայաստանից
15-ը դեկտեմբերի, 2014թ. 25-ը դեկտեմբերի, 2014թ. 31-ը դեկտեմբերի, 2014թ. 25 Թուրքիայից,
15 Հայաստանից
1-ը մարտի, 2015թ. 10-ը մարտի, 2015թ. 15-ը մարտի, 2015թ. 25 Թուրքիայից,
15 Հայաստանից

 

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի հայտի ձևը հասանելի է http://form.jotformeu.com/hrantdinkfoundation/travelgrant հղման տակ:

Ձեր հայտը լրացնելուց և ուղարկելուց առաջ խնդրում ենք ընթերցել, Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի կանոնակարգը, որն իր մեջ ներառում է առաջնայնությունները և ընտրության չափանիշները:

Թուրքիա-Հայաստան ճանապարհորդական դրամաշնորհի ընտրող հանձնաժողովի անդամներ
Անահիտ Մինասյան
Դիկրան Ալտուն
Ֆերայ Սալման
Գայանե Մկրտչյան
Նեսլիհան Օզգյունեշ