ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ
Haberler

Հայաստանից և Թուրքիայից ճարտարապետության բաժնի ուսանողները կառուցեցին խաղահրապարակ

Published on 13/08/2018 under Լուրեր

2018 թ հունիսի 25-ից հուլիսի 13-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից (ՃՇՀԱՀ) մի խումբ՝ հինգ ուսանող և երկու դասախոս, հյուրընկալվել էր Ստամբուլում գտնվող ՄԵՖ համալսարանի կողմից՝ «Հայաստան-Թուրքիա Երկխոսության ծրագրեր» շարքի շրջանակում, որն իրականացնում է Հրանտ Դինք հիմնադրամը Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ։

ՄԵՖ համալսարանի Նախագծում և Կառուցում ստուդիայի շրջանակներում ՃՇՀԱՀ-ի խումբը համատեղ աշխատեց ՄԵՖ համալսարանի Արվեստի, դիզայնի և ճարտարապետության բաժնի երկու դասախոսի և ինը ուսանողի հետ: Երեք շաբաթվա ընթացքում նրանք միասին նախագծեցին և կառուցեցին խաղահրապարակ Ստամբուլում ապրող հայ միգրանտ երեխաների համար: Աշխատելով համագործակցային ուսումնառության միջավայրում, Թուրքիայից և Հայաստանից մասնակից ուսանողները ոչ միայն ապրեցին միասին աշխատելու և ստեղծելու ուրախությունը, այլև կառուցեցին բարեկամություն, որն անցավ երկու հարևան երկրների սահմանները:

Նախագծում և Կառուցում ստուդիան մշակվել է ՄԵՖ համալսարանի կողմից` Արվեստի դիզայնի և ճարտարապետության բաժնի առաջին և երկրորդ կուրսի ուսանողների համար՝ նախագծելու և կառուցելու ճարտարապետական ծրագրեր, որոնք ուղղված են անապահով խմբերի տարածքային կարիքները ապահովելուն: Երկու երկրների ուսանողները պատասխանատու են ամբողջ նախագծման և շինարարական գործընթացի համար` մասնագետների, տարբեր հաստատությունների և ՔՀԿ-ների համագործակցությամբ: Առաջին անգամ էր, որ ՄԵՖ համալսարանը իրականացրեց Նախագծում և Կառուցում ստուդիան` արտերկրից գործընկեր համալսարանի մասնակցությամբ:

Նպատակ ունենալով խթանել կայուն համագործակցությունը Հայաստանի և Թուրքիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև՝ ծրագիրը երկու հարևան երկրների հանրային և մասնավոր բուհերի ներգրավվածության նախորդ փորձերի շոշափելի արդյունքն է:

Նախագծում և Կառուցում ստուդիայի շրջանակում ՃՇՀԱՀ-ի ուսանողներ և դասախոսները անցկացրեցին երկու շաբաթ ՄԵՖ համալսարանում՝ ՄԵՖ համալսարանի դասախոսներ Արեն Էմրե Քուրթգյոզյուի և Յասեմին Բուրջու Բալօղլուի, ինչպես նաև ՃՇՀԱՀ-ի դասախոսներ Արթուր Եղիկյանի և Գրիգոր Բաբաջանյանի աջակցությամբ: ՃՇՀԱՀ-ի խումբը հնարավորություն ունեցավ հանդիպելու Արվեստի, դիզայնի և ճարտարապետության ֆակուլտետի հիմնադիր, դոկտոր պրոֆեսոր Արդա Ինզեկօղլուի հետ:

Ստամբուլում անցկացրած երեք շաբաթյա այցի ընթացքում ՃՇՀԱՀ-ի խումբը այցելեց նաև Քադիր Հաս համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետ: Համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Արզու Էրդեմը հյուրընկալեց խմբին և նրանց ծանոթացրեց Կադիր Հաս համալսարանի  բարձրագույն կրթական ծրագրերին և փոխանակման հնարավորություններին: Խումբը հնարավորություն ունեցավ ծանոթանալու համալսարանի շենքի պատմությանը, որը նախկինում եղել է ծխախոտի գործարան՝ կառուցված Հովսեփ Ազնավուրի կողմից, ինչպես նաև ներկա գտնվեց Ռեզան Հաս թանգարանում Ք.Ա. I-ին դարի գտածոները ներկայացնող «Երկրագնդի ժառանգությունը» ցուցահանդեսին:  Խումբը նաև այցելեց Ստամբուլի հիմնական ճարտարապետական և մշակութային վայրերը, ներառյալ քաղաքի հայկական մշակութային ժառանգությունը:

Ծրագրի վերջում ՄԵՖ համալսարանի և ՃՇՀԱՀ-ի ուսանողներն ու դասախոսները ստացան իրենց մասնակցության վկայականները պրոֆեսոր Գյուլսուն Սաղլամերի կողմից, ով խրախուսելով և ներգրավելով երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունները, հնարավոր է դարձրել այս համագործակցությունը   ճարտարապետության ոլորտում։

ՄԵՖ և  ՃՇՀԱՀ  ուսանողները և դասախոսները, ովքեր մասնակցել են Նախագծում և Կառուցում ստուդիային

Իլաիդա Աքդեմիր
Գրիգոր Բաբաջանյան
Մելսիդա Բաբայան
Յասեմին Բուրջու Բալօղլու
Դենիզ Բաշքալեմ
Ալարա Չեթինքայա
Ջեմրե Չորուհլու
Ֆաթիհ Էքեն
Սոնյա Հարությունյան
Սենա Քարաթոփրաք
Զեյնեփ Էջէ Քիշիօղլու
Արեն Էմրե Քուրթգյոզյու
Մարատ Մեժլումյան
Արիֆ Շահին
Արգամ Շահբազյան
Կութլուհան Թյուզուն
Սէրլի Վարդապետյան
Արթուր Եղիկյան

 

«Հայաստան-Թուրքիա Երկխոսության ծրագրեր» շարքը իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ: 
#ukcssf


Խաղահրապարակ կառուցելու համար օգտագործված նյութերը ձեռք են բերվել Քրեսթ հիմնադրամի աջակցությամբ: