ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ
Haberler

Կառուցելով կամուրջներ տարածաշրջանում

Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհ է տրամադրել Էլիֆին Թուրքիայից՝ սովորելու Հայաստանում Դիլիջանի միջազգային դպրոցում: Ճանապարհորդական դրամաշնորհը աջակցում է զանազան գործունեությունների, ինչպիսիք են համագործակցության և ցանցի ստեղծում, միջսահմանային եւ գիտական համագործակցության նախագծեր, այդ թվում՝ փոխանակման ծրագրեր, որոնց նպատակն է նպաստել երկու երկրների միջեւ համատեղ նախաձեռնություններին:

Է. Ես ամենաերիտասարդ հայտատուն էի և այդ տարվա ճանապարհորդаական դրամաշնորհին դիմած միակ ուսանողը: Հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհներ է տրամադրում մարդկանց, ովքեր հետաքրքրված են կառուցելու կամուրջներ Հայաստանի և Թուրքիայի միջև, որին ես ուզում եմ հետամուտ լինել: Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ես պետք է սկսեի պլանավորել իմ հետագա կրթությունը: Իհարկե, իմ մայրը կնախընտրեր, որ ես սովորեի Եվրոպայում: Ես ինքս երբեք չէի նախընտրի Եվրոպան Հայաստանի փոխարեն, քանի որ սա կարող է լինել իմ միակ հնարավորությունը բացահայտելու Հայաստանը: Բացի այդ, հաշվի առնելով մեր պատմությունը, սա միգուցե հնարավորություն լինի ինձ համար դառնալու փոփոխության մի մաս:
Մեր երկրների միջև իրավիճակը բարելավելու լավագույն տարբերակի որոնումներում իմ առաջին միտքն էր շարունակել կարիերան քաղաքականության մեջ, բայց հետո գիտակցեցի, որ նրանք բավարար ջանքեր չեն գործադրում լուծելու այդ հակամարտությունը: Հետևաբար, ես որոշեցի, որ ուզում եմ աշխատել հասարակական կազմակերպությունում: Միգուցե դա լինի հենց Հրանտ Դինք հիմնադրամը, քանի որ նրանք ամենամեծ, եթե ոչ միակ, կազմակերպությունն են, որը աշխատում է երկու երկրների հետ և փորձում է փոփոխություններ իրականացնել: Տարօրինակ կերպով շատ ավելի տարածված է տեսնել Ուշակի (Էլիֆի ծննդավայրը) փողոցներում քայլող գերմանացու, քան հայի, որը, իմ կարծիքով, ճիշտ չէ: Մենք հարևաններ ենք և հայի տեսնելը շատ ավելի բնական կլիներ:

Դիլիջանի դպրոցի բոլոր ուսանողները մասնակցում են 6-շաբաթյա պարտադիր հայերեն լեզվի դասընթացի սկսնակների համար, որպեսզի նրանք կարողանան շփվել քոլեջի տեղի աշխատակազմի հետ և մասնակցել տեղական համայնքի կյանքին դասերից դուրս: Նախնական դասընթացից հետո ուսանողները ազատորեն կարող են շարունակել դասընթացը: Էլիֆը այն ուսանողներից մեկն էր, ով որոշեց շարունակել սովորել լեզուն ավելի ընդլայնված մակարդակով:

Է. Ես սովորում եմ հայերեն, որովհետև մարդիկ ավելի լավ արտահայտվում են իրենց մայրենի լեզվով, և ես համոզված եմ, որ լեզուն սովորելը հնարավորություն է ընձեռում բացահայտել ամբողջ մշակույթը: Ընդհանրապես մարդիկ ավելի տրամաբանական են համարում սովորել տարբեր լեզուներ, քան իրենց հարևանի լեզուն, որի հետ ես համաձայն չեմ: Ես նախընտրում եմ սկսել բացահայտել աշխարհը հարևան երկրից:

Է. Ես հուսով եմ՝ մեկ տարի տարկետում վերցնել Հայաստանում, և լեզուն իմանալը օգտակար կլինի: Այդ մեկ տարվա ընթացքում իմ նպատակն է աշխատել երկու ժողովուրդների ընդհանուր ընկալման փոփոխության ուղղությամբ: Մենք սահմանամերձ երկրներ ենք, բայց ոչինչ չգիտենք իրար մասին: Մենք շատ ընդհանուր բաներ ունենք, բայց բոլորը կենտրոնանում են այս ընդհանրությունները իրենց մշակույթի մաս համարելու վրա: Ես կարծում եմ, որ մշակույթը չի պատկանում որևէ ազգի, դա մի բան է, որը տարածաշրջանին է պատկանում: Իմ տարկետման ընթացքում ես հնարավորություն կունենամ ապրել Հայաստանում դպրոցից դուրս, որովհետև դպրոցում ապրելը շատ տարբերվում է համայնքային կյանքից: Այստեղից հեշտ է ասելը, թե ինչպես պետք է լինեն երկու երկրների հարաբերությունները: Անկեղծ ասաց, ես չեմ կարծում՝ դա կլինի մեծ փոփոխություն: Կարևոր է դուրս գալ և այս ուղերձը հասցնել հասարակությանը: Սա կայուն ձևով խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն է: Այս տարվա ընթացքում իմ ծրագրերից մեկն է ստեղծել մի գիրք, որը կներառի հայերի և թուրքերի նամակները՝ ուղղված միմյանց:

Որպեսզի պատրաստ լինի Հայաստանում ինքնուրույն մեկ տարի անցկացնելու, Էլիֆը իր ժամանակի մեծ մասը անցկացնում է իր լեզվական հմտությունները ընդլայնելով: Նա նաև ակտիվորեն զբաղվում է հասարակական գործունեությամբ դասերին զուգահեռ, ինչպիսիք են «Գիտություն երեխաների հետ» և «Արվեստի և գիտության մանկապարտեզ-քոլեջը»: Սա հայաստանյան կյանքում ներգրավվելու նրա տարբերակն է և գործընթացի ժամանակ ամեն օր ավելին բացահայտելու համար:

Է. Եթե ես մնայի իմ ծննդավայրում, ես երբեք ոչինչ չէի իմանա Հայաստանի մասին: Բայց ես այստեղ եմ, սովորում եմ նոր բաներ և երբ վերադառնամ տուն, ես նրանց պատմում եմ այն ամենը, ինչ սովորել եմ այստեղ: Բոլորը հարցեր ունեն Հայաստանի վերաբերյալ, նրանք պատկերացումներ ունեն մի երկրի մասին, որը երբեք չեն տեսել, բայց դրանք նախապաշարմունքներ են: Ես փորձում եմ բոլորին բացատրել, թե մենք ինչքան նման ենք, օրինակ, թե թուրքերի, թե հայերի համար հյուրասիրությունը շատ կարևոր է: Ես ինձ այստեղ շատ ապահով եմ զգում, ինձ դուր է գալիս, թե ինչպես են մարդիկ ինձ վերաբերվում, որովհետև նրանք շատ բաց են և անկեղծ, ինչպես իմ ծննդավայրի մարդիկ:
Այստեղ Հայաստանում ես հանդիպեցի Աննային և Արմենուհուն, ովքեր աշխատում են Հրանտ Դինք հիմնադրամի Երևանյան գրասենյակում և նրանք ասացին, քանի որ ես այստեղ չունեմ բարեկամներ, նրանք կլինեն իմ նոր մորաքույրները: Ես նաև ծանոթացա մի հաճելի մարդու հետ, ով ունի մթերային խանութ Դիլիջանում: Մենք ծանոթացանք, երբ ես գնումներ էի կատարում, նա մի փոքր ադրբեջաներեն էր խոսում, և մենք հասկանում էինք իրար ու զրույցի բռնվեցինք: Հետագայում նա փակեց իր խանութը և տեղափոխվեց Երևան՝ առաջարկելով ինձ իր օգնությունը անհրաժեշտության դեպքում:

Է. Այստեղ գալուց առաջ, ես իմ երկրում աջակցում էի փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, բայց միևնույն ժամանակ իմ ընկերները շատ քիչ բան գիտեին Հայաստանի մասին և շատ հարցեր ունեին: Իմ մայրիկը տառացիորեն լաց էր լինում, երբ նա իմացավ երկու տարով իմ Հայաստան տեղափոխվելու նորության մասին: Իմ հայրը և ես օրեր շարունակ վստահեցնում էինք նրան, որ ինձ հետ ամեն ինչ լավ կլինի և որ սա լավ հնարավորություն է: Առաջին անգամ իմ հայրն է ծանոթացրել ինձ Հրանտ Դինքի աշխատանքի և գաղափարների հետ: Դա սկիզբն էր իմ բացահայտումների, թե ինչ մեծ դեր ուներ Հրանտ Դինքը երկու ժողովուրդների միջև կապ ստեղծելու մեջ: Ես կարդում եմ նրա գրքերը և գնահատում եմ նրա մտածելակերպը, ես իրոք հիանում եմ նրանով: Մի կիսամյակ հետո իմ մայրը արդեն լավ էր ընդունում իմ այստեղ ապրելը Եվրոպայի փոխարեն:
Ես կարծում եմ՝ երկու երկրների համար էլ կարևոր է, որ ես և այլ ուսանողներ Թուրքիայից գան սովորեն Հայաստանում: Այստեղ մարդիկ աստիճանաբար սովորել են տեսնել թուրքեր իրենց երկրում: Նույնը վերաբերում է իմ երկրի մարդկանց. թեև նրանք իրենց առօրյա կյանքում չեն հանդիպում հայերի այսպիսի միջավայրում, գոնե լսում են իմ և այլ ուսանողների պատմությունները: Այս կերպ նրանք կարող են սկսել ավելի շատ բան իմանալ Հայաստանի մշակույթի մասին:

Հոդվածի օրիգինալ տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Սկզբնաղբյուրը՝ Կառուցելով սահմաններ տարածաշրջանումԴիլիջանի միջազգային դպրոց