ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ
Haberler

Թուրքիայից ժամանած լրագրողները մասնակցեցին «Ավրորա» միջազգային մրցանակաբաշխությանը Հայաստանում

Published on 21/07/2017 under Uncategorized

Յոթ լրագրողներից բաղկացած խումբը Թուրքիայից Հայաստան ժամանեց 2017թ. մայիսի 25-ից 29-ը ՝ որպես Հայաստան-Թուրքիա երկխոսության ծրագրի  մաս: Այցը կազմակերպվել էր Հրանտ Դինք Հիմնադրամի կողմից Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Ծրագրի 9-րդ տարում, որի նպատակն է ամրապնդել Հայաստանի և Թուրքիայի լրագրողների միջև կապերը և նպաստել լրատվության աղբյուրների փոխանակման անմիջական և ճշտգրիտ եղանակների ձևավորմանը, Թուրքիայի հիմնական լրատվամիջոցները ներկայացնող լրագրողները, ովքեր լուսաբանում են մարդու իրավունքների, մշակութային, տնտեսական նորությունները,  այցելեցին Հայաստան «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, որը տեղի ունեցավ 2017թ. 26-ից 29-ը: «Ավրորա» մրցանակը ամեն տարի շնորհվում է անհատի, ում գործողությունները բացառիկ ազդեցություն են ունեցել մարդկային կյանքերի պահպանման և մարդասիրական արժեքները առաջ մղելու հարցում: Այս առիթով ծրագրին մասնակից լրագրողները այցելեցին լրատվամիջոցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, հանդիպեցին իրենց գործընկերներին և մասնակցեցին «Ավրորա» միցանակաբաշխության շրջանակներում կազմակերպված միջոցառումներին:

Artı Gerçek, BBC Turkey, Daily Sabah, Dünya Daily, Hürriyet Daily, T24 and Tele 1 TV լրատվաիջոցները ներկայացնող լրագրողները ժամանեցին Հայաստան և, շնորհիվ իրենց հանդիպումներին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը ներկայացնող հետազոտողների հետ՝ քննարկեցին գիտական հետազոտությունների թեման փակ սահմանի ազդեցության վերաբերյալ: Քննարկումից հետո տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում Եվրասիա համագործակցություն հիմնադրամում, որի ընթացքում Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները խմբին ներկայացրեցին իրենց գործառույթները, ինչպես նաև մտքեր փոխանակեցին ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում տեղի ունեցող զարգացումների և երկու երկրներում լրատվամիջոցների և մամուլի ազատության մասին:

Շնորհիվ իրենց հանդիպումներին Հայաստանյան զանազան լրատվամիջոցների հետ, ինչպես օրինակ՝ Հ1  և Կենտրոն հեռուստաընկերությունները, խումբը ճանաչեց Հայաստանյան իրենց գործընկերներին և կարծիքներ փոխանակեց երկու երկրների լրատվական դաշտերի վերաբերյալ: Ավելին, լրագրողները հնարավորություն ստացան Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աջակցությամբ կազմակերպված կլոր-սեղան քննարկան ժամանակ հանդիպել ծրագրին նախկինում մասնակցած մեկ այլ խմբի և քննարկել երկու երկրներում մեդիայի և մամուլի ազատությունները, ինչպես նաև լրագրողների աշխատանքային պայմանները:

Լրագրողները հանդիպեցին նաև Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոյի անդամ Կիրո Մանոյանին, ինչպես նաև «ԵԼՔ» դաշինքը ներկայացնող Էդմոն Մարուքյանին և Մանե Թանդիլյանին: Երկու հանդիպումների ժամանակ խումբը տեղեկացվեց պատմության և քաղաքական կուսակցություններրի ներկայիս քաղաքականությունների մասին, ինչպես նաև քննարկվեցին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարները:

Լրագրողները այցելեցին նաև Կովկասի ինստւտուտը և հանդիպեցին դրա տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: Նրանք քննարկեցին Հայաստանի և Թուրքիայի միջև փակ սահմանի հետևանքները, Կովկասի վրա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ազդեցությունը, ինչպես նաև ծանոթացան Կովկասի ինստիտուտի հետազոտություններին:

Ծրագրի երրորդ օրվա ընթացքում լրագրողները այցելեցին Դիլիջան, մասնակցելու Դիլիջանի միջազգային դպրոցում կազմակերպված թեմատիկ քննարկումների՝ որպես «Ավրորա» մրցանակաբաշխության մաս կազմող միջոցառումներ, ինպես նաև հանդիպելու մրցանակը ստանալու համար առաջադրված թեկնածուներին: Դիլիջանում կազմակերպերված ճաշի ընթացքում լրագրողները հանդիպեցին Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհառու Էլիֆ Յաղմուր Թուրանին, ով նաև ուսանում է Դիլիջանի միջազգային դպրոցում: Էլիֆը կիսվեց Հայաստանում ուսանելու իր դրդապատճառներով և փորձով՝ որպես հարևան երկրից ավագ դպրոցի աշակերտ:

Ծրագրի ընթացքում խումբը ընթրիքի սեղանի շուրջ հանդիպեց Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի մասնակիցներին և տեղեկացավ հարևան երկրում ապրելու նրանց փորձի մասին:

Ծրագրի վերջին օրը, լրագրողները մասնակցեցին Հայոց Ցեղասպանության հուշարձան-համալիրում տեղի ունեցած հիշատակի արարողությանը, որից հետո մասնակցեցին «Ավրորա» մրցանակաբաշխությանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Որպես քառօրյա այցելության մաս՝ խուբը եղավ նաև Գաֆէսճյան կենտրոն-թանգարանում, Փարաջանովի անվան թանգարանում և Վերնիսաժում:

«Հայաստան-Թուրքիա Երկխոսության ծրագրեր» շարքը իրականացնում է Հրանտ Դինք հիմնադրամը  Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

2017թ մայիսին Հայաստան-Թուրքիա լրագրողների երկխոսություն ծրագրին մասնակցած լրագրողների պատմություններին ու հոդվածներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով:

http://www.hurriyet.com.tr/yazarlar/melis-alphan/insanlik-olmedi-40478450

http://t24.com.tr/yazarlar/hakan-aksay/ermenistan-izlenimleri-agri-dagi-kimin-ya-sari-gelin,17352

https://www.artigercek.com/onca-kotuluk-varken-iyiligi-gorebilmek

https://www.dengeamerika.com/a/kinyaze_hemid/3882603.html

https://www.dailysabah.com/travel/2017/06/14/yerevan-a-day-in-the-pink-city

Հաքան Գյուլդաղի հարցազրույցը հրապարակված Bloomberg Turkey-ին: