ԴԻՄԵՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ
Haberler

Գյումրիում քննարկվել է «Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհ» ծրագիրը

Tsayg.am

Հր1441896164_berlinանտ Դինք հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհ» ծրագիրը քննարկվել է Գյումրու Բեռլին-Արտ հյուրանոցում: Հանդիպմանը մասնակցել են ուսանողներ, լրագրողներ, ինչպես նաև տարբեր ժամանակահատվածներում ծրագրի շրջանակներում Թուրքիա մեկնած քաղաքացիներ: Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի նպատակն է խթանել երկու հարևան երկրների մարդկանց միջև ուղղակի կապերն ու համագործակցությունը: Դրամաշնորհը աջակցել է Հայաստանում և Թուրքիայում գտնվող 200 անհատի և շահույթ չհետապնդող քաղաքացիական նախաձեռնությունների: Ցանկացած անհատ, ով հանդիսանում է Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացի, կարող է մասնակից լինել ծրագրին: Այն շարունակական բնույթ կկրի: