SEYAHAT FONU'NA BAŞVUR
Haberler

Ստամբուլի աչքը, սիրտն ու հումորը . . . հարցազրույց Արա Գյուլերի հետ

Published on 11/11/2014 under Haberler

Աստղիկ Իգիթյան
Ermeni Haber

Ստամբուլի աչքը, սիրտն ու հումորը . . . հարցազրույց Արա Գյուլերի հետ– Հիմա հարցում պիտի ընես ես էլ պիտի ըսե՞մ…

  • – Չէ, ուղղակի զրուցենք: Այնքան հարց ունեմ Ձեզ տալու. Ո՞ր մեկը տամ, ավելի լավ է պարզապես զրուցենք:

– Ես վիժուալ հիսթըրի (visual history) գրած եմ, գիտե՞ս:

  • – Հա գիտեմ, 800.000 նկար ունեք:

– Ի՞նչ կխոսիս, երկու միլիոն:

Պատը վտանգավոր բան մըն է, պատը կբաժնե, մարդիկները կբաժնե:

  • – Երկու միլիոն կադրի մեջ կա՞ Ձեզ համար մեկը՝ յուրահատուկը:

-Իմ պատկերս (ծիծաղում է): Ամենն էլ ինձ համար կարևոր են, չոփչի նկարն է կարևոր (չոփչի – թրք. աղբահավաք): Ինձ համար մարդիկ են կարևոր: Ես մարդոց նկարները կքաշեմ, ես սինարի, (scenery – անգլ. տեսարան) չեմ քաշեր: Եթե նույնիսկ տեսարան կա, տեսարանին մեջ մարդուն ներկայությունը կա: Ամեն բան մարդոց համար շինված է, ամբողջ օդանավները մարդոց համար շինված են, կերակուրներն ամբողջ մարդոց համար կշինվի, տները, պատերը… (լռում է) Պատը վատ բան է: Պատը մարդկության սխալներեն մեկն է.. Պատը վտանգավոր բան մըն է, (լռում է) պատը կբաժնե, մարդիկները կբաժնե:

  • – Աշխարհի տարբեր ծայրերում եղել եք, ի՞նչն է Ձեզ ամեն անգամ Ստամբուլ հետ բերել, ի՞նչ կա Ստամբուլում, որ ուրիշ տեղ չկա:

– Հոս իմ տունս է:

  • – Ստամբուլ ասելիս առաջին կադրը, որ գալիս է աչքիս առաջ, Ձեր ձկնորսների լուսանկարն է:

– Հա, ձկնորսներուն նկարը: Հայեր են, գիտե՞ս, առաջին ձկնորսները հայեր են եղել:

  • – Իսկ ի՞նչ կադր է Ձեր աչքի առաջ գալիս:

– Տունս կուգա, ընկերներս կուգան, սիրածս կինը կուգա:

Աշխարհիս մեջ մեծ ու իսկական սեր կա, կհավատա՞ս…

  • – Հիշու՞մ եք Ձեր առաջին սիրուն:

– Ես միշտ եմ սիրահարված: Ես կըրնամ ծառին ալ սիրահարվել, գույնին էլ, փողոցին էլ, լույսի շողին էլ: Աշխարհում կարևոր բան մը՝ կա, սեր կա: Մարդ չգիտե երբ պիտի սիրահարվե, երբ սիրե: Կյանքը պատահականություն մըն է: Աշխարհիս մեջ մեծ ու իսկական սեր կա, կհավատա՞ս

  • – Չգիտեմ:

– Կա, կա..

  • – Իսկ հայուհու սիրահարվե՞լ եք երբևէ:

– Այ այդ մեկը պատահած չէ:

  • – Ստամբուլից հետո ձեր սիրած քաղա՞քը:

– Փարիզը:

  • – Սիրո քաղաքը:

– Սեր ամեն տեղ ալ կա, ամեն տեղ էլ կանաչը, կանաչ է, կապույտը՝ կապույտ:

  • – Հայաստան էիք գնացել վերջերս, այնտեղ նկարներ արեցի՞ք:

– Ավելի շուտ էլ Հայաստան գացած էի, ամբողջ եկեցեղիներու նկարները քաշած եմ:

  • – Երևանից Ձեզ շոկոլադ եմ բերել՝ եկեղեցու նկարով: Սա Սևանի եկեղեցին է:

– Հա գիտեմ:

  • – Սա էլ Տաթևը, եղե՞լ եք այս եկեղեցում:

-Չեմ եղեր:

  • – Աշխարհում ամենագեղեցիկն է, ինձ համար համենայնդեպս: Նշանավոր հայերի եք նկարել, Վիլյամ Սարոյան, Արամ Խաչատրյան:

– Արամ Խաչատրյանին հետ ռեպորտաժ ընելը շատ դժվար էր: Մարդը հայերեն անգամ չիդե: Ես ալ Գրողների միություն գացած էի անոր նկարելու համար: Լույսերը միացնել ուզեցա, սխալ բան մը ըրեցա ողջ շենքին լույսերը հանգեցավ: (ծիծաղում է:)

  • – Եղե՞լ է պահ, երբ զգացել եք, որ հոգնել եք ու ուզում եք այլ բանով զբաղվել:

– Ոչ ջանըմ, ի՞նչ կխոսիս, երբեք չեմ հոգնել:

Պատուհանեն գեղեցիկ աղջիկ մը նայեցավ ես սիրահարվեցա, ադ աղջիկը իմ հայրենիքս է:

  • – Հիշու՞մ եք ձեր կյանքի ամենաերջանիկ օրը:

– Հա, կնոջս սիրելու օրը: Սիրահար ըլլալը աշխարհին ամենալավ բանն է:

  • – Ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար:
    (ճռճռացնելով բացում է հայկական շոկոլադը)

-Հայրենիքը… ես այստեղ ծնած եմ, մարդ իր ծնած տեղը կուզե մեռնել, գիտես: Բան մըն էլ կա. տես ես փողոցով կը քայլեմ, պատուհանեն գեղեցիկ աղջիկ մը նայեցավ ես սիրահարվեցա, ադ աղջիկը իմ հայրենիքս է.

  • -Այդքան մարդկանց եք նկարել, չե՞ք ուզել որ մի օր էլ Ձեզ նման տաղանդավոր մեկը Ձեզ նկարի:

-Նկարել են ինձ:

  • – Հավանու՞մ եք:
    (ուսերն է թոթվում)

Վերջում մակագրում է իր գիրքը նվիրում ինձ:

-Հաճախ արի , երեկոները միշտ հոս եմ:

  • -Կգամ, անպայման կգամ:

Վերցնում եմ գիրքն ու հեռանում մեր լսած, բայց չտեսած պատմության ականատեսից, 2 միլիոն կադրով պատմություն կերտած հանճարեղ ծերունուց…

Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է։ Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով։ Ծնվել է Ստամբուլ քաղաքում հայկական ընտանիքում։ «Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրանդ Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր եւ ազգային հավաքածուներում:

Արա Գյուլեր

Արա Գյուլեր

Արա Գյուլեր

Արա Գյուլեր

Արա Գյուլեր

Արա Գյուլեր