SEYAHAT FONU'NA BAŞVUR
Haberler

Հայաստան – Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհ կգործի

Published on 10/03/2014 under Haberler

vakif-logo-footer

mitk.am

Հրանտ Դինք հիմնադրամը տարածել է հայտարարություն, որով ազդարարում է Հայաստան – Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհի մեկնարկը` ելնելով երկու հարևան երկրների մարդկանց միջև ուղղակի կապերն ավելացնելու և համագործակցությունը խթանելու տեսլականից:

Հայտարարության մեջ նշվում. «Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը, շնորհիվ Եվրոպական միությանֆինանսական օժանդակության, նպատակ ունի 16 ամիսների ընթացքում աջակցել 200 անհատների այցերին: Հրանտ Դինք հիմնադրամը ճանապարհորդական դրամաշնորհը ղեկավարելու է համագործակցելով Սիվիլիթաս հիմնադրամի հետ` Թուրքիայում տեղակայված Համայնքային կամավորներ հիմնադրամի (TOG) և Գյումրիում գտնվողԵրիտասրադական նախաձեռնությունների կենտրոնի (YIC) աջակցությամբ:

Հայաստան-Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհը ստեղծված է ծառայելու որպես ռեսուրս, որը կխրախուսի շահույթ չհետապնդող քաղաքացիական նախաձեռնություններին և անհատներին` այդ թվում երիտասարդներին, ուսանողներին, ուսանողական ակումբներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, մասնագիտական կազմակերպություններին, տեղական երիտասարդական նախաձեռնություններին, ավագ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին, գիտնականներին և հետազոտողներին, լրագրողներին, սպորտային ակումբներին և ՏԻՄ ներկայացուցիչներին, ովքեր ունեն հարևան երկիր այցելելու կոնկրետ նպատակներ: Ճանապարհորդական դրամաշնորհի միջոցով Հիմնադրամը նպատակ ունի իր ներդրումն ունենալ երկու երկրների միջև համատեղ նախաձեռնությունների իրականացմանն այնպիսի տարբեր թեմատիկ ոլորտներում, ինչպիսին են երիտասարդությունն ու կամավորությունը, մարդու իրավունքներն ու ժաղովրդավարությունը, կրթությունը, շրջակա միջավայրը, մշակույթն ու արվեստը, համայնքային զարգացումը, սպորտը, տարածաշրջանային համագործակցությունը և եվրաինտեգրումը»: